Հայաստանը վավերացրեց Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիան
2013 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիան վավերացվել է Հայաստանի Հանրապետության 2017 թվականի հոկտեմբերի 19-ի ՀՕ-130-Ն օրենքով։
Այս տարվա դեկտեմբերի 13-ին Մինամատայի կոնվենցիայի վավերագիրն ի պահ է հանձնվել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, ով կատարում է սույն Կոնվենցիայի Ավանդապահի գործառույթները։
Հայաստանի Հանրապետությունը 85-րդ երկիրն է, որը վավերացրել է Մինամատայի կոնվենցիան։ Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ կմտնի 2018թ. մարտի 13-ից: