Ռուբեն Թաթուլյանի նման ազդեցիկ հայրենակից ունենալը լավ է, ես կասեի՝ շատ լավ է
Երբ լսում եմ՝ Հայաստանից դուրս ինչ որ հայ ազդեցիկ մարդ է դարձել, շատ եմ ուրախանում։ Աշխարհում չկա մի իշխանություն, որը հենված չլինի փողի, ազդեցության ու կլանների վրա, նույնիսկ ամենազարգացած ու ժողովրդավարության օրրաններ համարվող երկրներում է այդպես, տարբերությունն այն է, որ նման երկրներում կարողանում են ամենը գեղեցիկ փաթեթավորել ու ներկայացնել։ Վատիկանն ունի բանկ, որի շրջանառության, մուտքերի ելքերի մասին տեղեկությունները փակ են, Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին նախընտրական միլիոններ էր ստացել Մուամար Քադաֆիից, ԱՄՆ ի քաղաքական կյանքում ամենազադեցիկ դեմքերը նախագահները չեն, այլ մի քանի բանկիրների ընտանիքներ, Մեծ Բրիտանիայում թագավորական ընթանիքի միլիարդենրի ու աշխարհով մեկ իրականացրած գործողությունների մասին էլ չխոսենք, Ռուսաստանում առավել հայտնի են օլիգարխները և կրիմինալ աշխարհը և այսպես շարունակ։ Ասելիքս այն է, որ սոչիաբնակ Ռուբեն Թաթուլյանի նման ազդեցիկ հայրենակից ունենալը լավ է, ես կասեի՝ շատ լավ է, իսկ ԱՄՆ ի ու Ռուսաստանի հարաբերությունների արդյունքում վերջինիս սև ցուցակում հայտնվելը մեզ չպետք է ուրախացնի կամ հրճվանք պարգևի։ Աշխարհի կարգն է այսպիսին, պետք է ուժեղ լինել, ավելի դաժան են բանկիրները, քան քրեական հեղինակությունները, ուշադիր նայեք ու կհամոզվեք։ Առավել ևս, երբ Ռուսաստանի ուժեղ հայերը կարողանում են հայ համայնքի կենասական շահերը պաշտպանել տեղում, դեպքերը շատ են, դրանց մասին ուղղակի չի խոսվում:
Զոհրապ Եգանյան. Ֆեյսբուք