Անապայում փորձել են քրեական հեղինակություն Վալտեր Հարությունյանի որդուն սպանել
Անապայում անհայտ անձինք փորձել են սպանել տեղի գործարար Տիմուր Պոդոլսկիյին: Նա ավելի վաղ մեկ վթար էր վերապրել, իսկ նրա հայրը քրեական հեղինակություն Վալտեր Հարությունյանն է, ում վրա կրակեցին 2013 թվականի աշնանը: Այս մասին հայտնում է «РБК» հեռուստաընկերությունը:
«Интерфакс»-ի տվյալներով՝ դեպքի հետևանքով 30-ամյա Պոդոլսկին լուրջ վիրավորում է ստացել:
«Նախնական տվյալներով՝ հանցագործությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 21-ի գիշերը Շևչենկո փողոցի հյուրանոցի տարածքում: Սպանության փորձի փաստի և զենքի ապօրինի օգտագործման առթիվ քրեական գործ է հարուցվել, պարզվում են դեպքի հանգամանքները»,- նշել են իրավապահ մարմինների աղբյուրները: