«Տարվա լավագույն մարզիկ» մրցույթը ամենաանիմաստ մրցույթներից մեկն է
«Տարվա լավագույն մարզիկ» մրցույթը իմ կարծիքով ամենաանիմաստ մրցույթներից մեկն է։ Ով էլ ճանաչվի լավագույնը՝ միևնույնն է դա օբյեկտիվ չի լինելու ու բնականաբար անառողջ մթնոլորտ է ստեղծելու մարզիկների շրջանում։ Թե Արթուր Ալեքսանյանը, թե Հենրիխ Մխիթարյանը, թե Լևոն Արոնյանն ու տասնյակում ընդգրված մյուս բոլոր մարզիկներն էլ մեծ ճանաչում են բերել եւ դեռ կշարունակեն բերել Հայաստանին։ Նրանցից յուրաքանչյուրն էլ արժանի է առաջինը լինելուն։
Այլ հարց է, որ անկախ այն հանգամանքից, թե որքան բաց ու թափանցիկ կլինի «տարվա լավագույն մարզիկի» ընտրությունը, միևնույնն է այդ ընտրության հարցում միշտ սուբյեկտիվության գործոնն է մեծ դեր ունենալու։
Մկրտիչ Իսրայելյան. Ֆեյսբուք