ՀՀ դեսպանատունը ճշտում է Մոսկվայում ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների թվում հայերի առկայության մասին տեղեկությունը
ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը ճշտում է Մոսկվայում ճանապարհային պատահարի հետևանքով տուժածների թվում Հայաստանի քաղաքացիների առկայության մասին տեղեկությունը:
«Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը ճշտում է Մոսկվայի մետրոյի «Սլավյանսկի բուլվար» կայարանի մոտ ստորգետնյա անցումի մեջ մխրճված ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհային պատահարի հետեւանքով զոհվածների և տուժածների թվում Հայաստանի քաղաքացիների առկայության մասին տեղեկությունը: Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին և մտերիմներին»,- նշված է դեսպանատան «Twitter»-ի էջի հաղորդագրության մեջ: