Օրենքով գող Դաթո Պանկիսսկու մահը կլանների միջև նոր պատերազմի սկիզբն է
Օրենքով գող Դավիդ Ալխանաշվիլին, ով քրեական միջավայրում հայտնի է որպես Դաթո Պանկիսսկիյ, հրաձգության արդյունքում սպանվել է Թուրքիայի Սպամբուլում, հայտնում է տեղեկատվական գործակալություն Փրայմ Քրայմը:
«Նրա սպանությունը, որը կարծում են՝ Շարկո Երիտասարդի զարմիկ Դաթո Կրասնոդարցու սպանության վրեժը լուծելու համար, դրել է գողական կլանների միջև նոր կոնֆլիկտի սկիզբը», - հայնտում են հաղորդագրության մեջ :
36-ամյա Ալխանաշվիլիի սպանությունը կարող է հանգեցնել 2009 թ. օգոստոսին սկսված իրադարձությունների շղթայի շարունակությանը: Այն ժամանակ ազդեցիկ օրենքով գողերի մի խումբ Վյաչեսլավ Իվանկովի (Յապոնչիկ) գլխավորությամբ և Ասլան Ուսոյանը ստորագրել էին մի հայտարարություն, ըստ որի քրեական հեղինակություն Տարիել Օնիանիը օրենքով գող չի ճանաչվել:
Այս հայտարարությունը, ի թիվս այլոց, ստորագրել էր օրենքով գող Դավիթ Օզմանով (Դաթո Կրասնոդարսկին): Դրա պատճառով 2011-ին հետեւեց Տարիել Օնիանիի կողմնակիցների վրեժը՝ երեք օրենքով գողեր Ռոին Ուգլավան (Մատեւիչ), Իրաքլի Կալիչավան(Խուտու) և Գիյա Գուրչիանին(Սվան) Բելգիայում հարձակվել էին Օզմանովի վրա։ Հաշվեհարդարին ներկա էր եղել նաեւ Դավիթ Ալխանաշվիլին (Դաթո Պանկիսկին)։
Հարձակման արդյունքում Դաթո Կրասնոդարսկին դանակի բազմաթիվ հարվածներ էր ստացել, այդ թվում՝ դեմքին եւ գլխին, բայց չէր մահացել։
«Նրա դահիճները հեռակա դատապարտվեցին մահվան:Դրանից հետո Դաթոն նշում էր, որ «աբարոտ» չի արել, չնայած հեշտությամբ կարող էր ճշտել «աբիդչիկների» գտնվելու վայրը», - նշում է «Փրայմ Քրայմ»-ը։