Գլխին կրակած տղամարդը վազել և ոստիկանությանն է հանձնել իր վրա կրակողին
Այսօր գիշերը Սանկտ Պետերբուրգում Նախիմով փողոցի վրա «Համի այբենարան» խանութի մոտ երկու տղամարդկանց միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել, որը ավարտվել է հրաձգությամբ, հայտնում է Life.ru-ն:
Կոնֆլիկտը առաջացել է Audi-ի վարորդի և պատոնյայի օգնականի Range Rover-ի ղեկին:
Վերջինս իրեն ագրեսիվ է պահել: Նրա հակառակորդը փորձել է նրա հետ երկխոսության մեջ բռնվել, սակայն խոսակցությունը շուտով քաշքշուքի վերածվեց: Այդ ժամանակ վեճ հրահրողը մոտեցավ հակառակորդի մեքենային, հանեց ատրճանակը և սկսեց կրակել:
Առաջին փամփուշտը կոտրել է մեքենայի կողային ապակիները: Եվս երեքը վարորդին են կպել՝ մեկը գլխին, երկուսը՝ ձեռքին:
Տղամարդը փորձել է թաքնվել հանցանքի վայրից: Սակայն Audi-ի վարորդը՝ փոմփուշտը գլխի մեջ, վազել է նրա հետևից: Դրան զուգահեռ նա զանգել է ոստիկանություն և հայտնել տեղի ունեցածի մասին:
Ոստիկանները ձերբակալել են մեղավորին:
Բժիշկները տուժածի մարմնից հանել են փամփուշտները: Նա այլևս հիվանդանոցային հսկողության կարիք չունի: