Սեքս չի կարելի նվիրել տոներին
Սեքսը չի կարելի որպես նվեր տալ տոներին: Այս մասին Daily Mail-ին տված հարցազրույցին հայտնել է սեքսոլոգ Նիկկի Գոլդշտեյնը: Նա եկել է այն եզրահանգման, որ ինտիմ նվերը կարող է հանգեցնել անուղղելի հետևանքների: Այս կերպ ինտիմ մտերմությունը կարող է վերածվել պարտավորության և այդպիսով զուգընկերները կարող են կորցնել միմյանց հանդեպ կիրքը:
Գոլդշտեյնի կարծիքով սեքսը պետք է չպլանավորված լինի և զույգը պետք է սեքսով զբաղվի հնարավորինս հաճախ: Որքան սպոնտան է այն տեղի ունենում, այնքան ավելի հետաքրքիր է սեռական կյանքը:
Ամերիկացի գիտնականները ավելի վաղ հայտնել էին, որ սեքսով զբաղվելը ձմեռային սեզոնին բարձրացնում է դիմադրողականությունը: