Լոս Անջելեսում մահացու վրաերթի համար հայ վարորդի են ձերբակալել
Լոս Անջելեսում ձերբակալել են հայ վարորդի՝ մահացու վրաերթի և ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելու կասկածանքով։ Այս մասին գրում է «Los Angeles Daily News»-ը։
29-ամյա մոտոցիկլիստը մահացել է դեկտեմբերի 22-ի երեկոյան «Mercedes SUV» մակնիշի մեքենայի վրաերթի հետևանքով։ Մեքենայի ղեկին եղել է Նորթրիջ քաղաքի բնակիչ, 30-ամյա Գրիգոր Նալբանդյանը։ Տուժածը տեղում մահացել է:
Նալբանդյանը մնացել է դեպքի վայրում և տեղեկություններ հայտնել ոստիկաններին, սակայն ավելի ուշ ձերբակալվել է, քանի որ նրա արյան մեջ ալկոհոլ են հայտնաբերել։
Ներկայումս Նալբանդյանը կալանքի տակ է, նրա համար 2 մլն դոլար գրավ է նշանակվել։