Բոլորս հիշում ենք այն հեքիաթները, թե ՀԷՑ-ի սեփականատերերի փոփոխությունից վիճակը լավանալու է
Բոլորս հիշում ենք ոչ վաղ անցյալ այն հեքիաթները, թե ՀԷՑ-ի սեփականատերերի փոփոխությունից վիճակը լավանալու է: Որպես սպառող վստահ կարող եմ ասել, որ վիճակը եթե ավելի չի վատացել՝ լավը հաստատ չի դարձել:
Գիշերը ժամը 5-ից լույս չկա մեր փողոցում: Առավոտվանից զանգում եմ ՀԷՑ: Թե բա վթար կամ պլանայաին անջատում չկա, համարներ տանք զանգեք ձեր տեղամասի էլեկտրիկին: Տեղամասի էլեկտրիկը ասում է, որ կայանից ապահովիչ է գցել ու մարդու կասի, ով իրավասություն ունի մտնելու, կգնա, կուղղի: Լույսը չեղավ: Էլեկտրիկը սկսեց զանգերին չպատասխանել:
Մի երկու ժամ հետո կրկին զանգեցի, նորից առաջարկեցին էլեկտրիկի համարը տալ: Ասեցի, որ դա արդեն անցել ենք ու ես պարտավոր չեմ զբաղվել իրենց աշխատակիցների փնտրտուքով և գործի դնելով: Ասեցին իրենք կասեն, կսարքեն ու շուտով լույս կլինի: Լույսը չեղավ: Նոր կրկին զանգեցինք: Հիմա ասեցին իբր վթար է եղել:
Ասեցինք, որ արդեն երկու անգամ զանգելով ու նաև էլեկտրիկը ասել է , որ այլ խնդիր է: Ու մի փողոցի մի քանի տան համար վթար չի լինում, հատկապես երբ տներից մեկում եռաֆազ հոսանք կա ու մի ֆազում հոսանք կա: Չեղած վթարի մասին ասողը հասկացավ, որ հեքիաթը չանցավ: Սկսեց կմկմալ: Թե բա միչև 20:00 նկատի ունեցեք, այդ ժամերին նոր կլինի:
Վերջում ասաց, որ կարող ենք դիմում - բողոք գրել ... ում, ի՞նչ արդյունքի ակնկալիքով: Այսքան ժամանակվա բողոքներից ո՞րն է բանի տեղ դրվել: Լույսի փողը մեկ օր անգամ չուշացրած բաժանորդը ձմեռ օրով 12 ժամից ավել լույս չունի: Պատասխանատվության 0-ական աստիճան: Ինչ ուզում անում են: Անտերությունը այսպես է լինում:
Հ.Գ. Մի քանի օր առաջ էլ տեսանք, որ մեր հաշվիչը փոխել են ու հինը տարել են: Գնացել ենք գրասենյակ, հարցնում ենք ուր է մեր հին հաշվիչը և ասում ենք, որ ստուգեն փաստաթղթերը, կտեսնեն, որ այն մենք ենք գնել ժամանակին ու մեզ է պատկանում: Տեսան, ստուգեցին ու ասեցին, որ .... ըըըըը ... այո, մերն է փաստորեն, պետք է մեզ վերադարձնեին: Դե կտան որոշ ժամանակ հետո: Լավ է տեսանք, թե չէ դա էլ կգնար, կկորեր:
Դավիթ Գևորգյան. Ֆեյսբուք