Բոլորն էլ հասկացել են, թե Սարոյանը ինչ էր ցանկանում ասել, բայց ձևակերպումը, իրոք, սխալ էր
Հասկանալի է, որ գեներալ Սեյրան Սարոյանի կատարած արտահայտությունը նման կերպ պետք է ընդունվեր մարդկանց շրջանակներում, չնայած բոլորն էլ հասկացել են, թե Սարոյանը ինչ էր ցանկանում ասել, բայց ձևակերպումը իրոք սխալ էր:
Բայց ավելի սխալ, տգեղ ու շատ դեպքերում անշնորք է դրանից հետո մի շարք մարդկանց «հումորային» գրառումները:
Կարելի է չէ՞ մի փոքր հարգել մարդկանց հավատը: Խռոնիկ հավատացյալները ու խռոնիկ անգրագետ աթեիստները իսկական իրար արժեն: Իրար միս ուտելով ու ձեռք առնելով փորձում են մյուս մասին, ովքեր չափի մեջ հավատացյալ են ու չափի մեջ աթեիստ, իրանց կողմ քաշեն, բայց չեն հասկանում, որ զզվելի է կողքից այդ գզվռտոցին նայելը:
Իրականում շատ աթեիստներ կիլոմետրով հեռու են աթեիստ հասկացողությունից ու շատ հավատացյալներ կյանքում երբեք իրական հավատքով չեն ապրել:
Աշոտ Ասատրյան. Ֆեյսբուք