Անգլիայում կինը փրկել է ջուրն ընկած շանը (տեսանյութ)
WCMH հեռուստաընկերության հաղորդմամբ` շունը մոտ մեկ ժամ ջրում է եղել: Կինը, ով փրկել է շան կյանքը սառույցի վրայով սողալով մոտեցել է նրան «Լավ տղա» բառերն ասելով: Այնուհետև շունն ինքն է վազել դեպի ափ: Այս մասին գրում է Ria.ru-n:
Թեև շունը սառել էր և կտրել ձեռքը, բայց նրա կյանքին վտանգ չէր սպառնում այլևս:
Այս շաբաթվա սկզբին ԱՄՆ Միչիգանի նահանգի Մակոմ շրջանի ոստիկանությունը մասնակցում էր ձիու սառույցից փրկելու գործողությանը: Նրանք խնդիրներ ունեցան, մասնավորապես, երբ ոստիկաններից մեկն ընկավ ջրի մեջ, բայց վերջում կենդանուն հաջողվեց դուրս բերել թակարդից: