Ուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից դուռը փակելու ժամանակ
«UTair» ավիաընկերության բորտուղեկցորդուհին վնասվածքներ է ստացել «Վնուկովո» օդանավակայանում թռիչքից առաջ պատրաստությունների ժամանակ ինքնաթիռից ընկնելու հետևանքով: Նշվում է, որ նա ընկել է մոտ 3-4 մետր բարձրությունից: Այս մասին հայտնում է interfax.ru-ն:
Հաղորդվում է, որ բորտուղեկցորդուհին սայթաքել է և ընկել հետևի դուռը փակելու ժամանակ: Նրան օպերատիվ կերպով հոսպիտալացրել են: Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 23-ին: Թռիչքը նախատեսված էր Մոսկվայի ժամանակով 22:30-ին, բայց տեղափոխվել է 23:08-ին:
Ինքնաթիռն իրականացնում էր «Մոսկվա-Խանտի-Մանսիյսկ» չվերթը:
Դեպքի պատճառները պարզվում են: