Կարո Փայլանի տեղը լինեի, առանց ժամանակ կորցնելու կհեռանայի Թուրքիայից. Սևան Նիշանյան
Թուրքական հետապնդումների հետևանքով Հունաստանում ապաստան ստացած ստամբուլահայ հայտնի լեզվաբան Սևան Նիշանյանը անդրադարձել է Կարո Փայլանի սկանդալային հայտարարությանը։
Սևան Նիշանյանը Twitter–ի իր էջում տեղադրել է Կարո Փայլանի հայտարարության տեքստը, որտեղ Կարո Փայլանը նշում է, որ ըստ հավաստի տեղեկությունների, Թուրքիայից որոշ խմբավորումներ մահափորձեր են կազմակերպելու Թուրքիայից հեռացած ընդդիմադիր մտավորականների դեմ։
«Ես Կարո Փայլանի տեղը լինեի, առանց ժամանակ կորցնելու կհեռանայի Թուրքիայից»,–գրել է Սևան Նիշանյանը։