Ջիգարխանյանի կինը զրկվեց ժառանգությունից
Մոսկվայի քաղաքային դատարանում քննվել է ԽՍՀՄ վաստակավոր արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկի տան խուզարկման իրավաչափությունը:
Ըստ Ջիգարխանյանի ընկերոջ տեղեկությունների՝ դերասանը նոտարի մոտ պաշտոնապես անվավեր է համարել իր նախկին կտակը: Այս մասին հայտնում է «Комсомольская Правда»-ն:
Նոր կտակ կազմելու մտադրություն Ջիգարխանյանը չունի: Հատկապես, որ Վիտալինայի մեքենայություններից հետո դերասանը գրեթե սնանկ է: Բանկում Ջիգարխանյանի հաշվին 6-7 հազար ռուբլի է մնացել: Մյուս կողմից Ջիգարխանյանի փաստաբանները դեռ լիահույս են վերադարձնել այն բոլոր միջոցները, որոնք հափշտակվել են նրանից ապօրինի ճանապարհով:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Վիտալինայի դեմ քրեական գործ էր հարուցվել, իսկ արդեն դեկտեմբերի 5-ին մեղադրանք է ներկայացվել մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը խախտելու հոդվածով: