Սոբչակը առաջադրվեց ՌԴ նախագահական ընտրություններին
«Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցությունը հեռուստահաղորդավար Քսենիա Սոբչակին առաջադրեց Ռուսաստանի նախագահի ընտրություններում, որը կկայանա 2018թ. մարտի 18-ին: Որոշմանը կողմ են քվեարկել կուսակցության համագումարի 96 պատվիրակ, դեմ` ընդամենը 7-ը:
Այս մասին հայտնում է BBC Russia-ն:
Սոբչակը պետք է մինչև հունվարի 12-ը համապատասխան փաստաթղթեր ներկայացնի Ռուսաստանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Բացի այդ, ընտրություններում գրանցվելու համար նա պետք է հավաքի 100 հազ. ընտրողի ստորագրություն:
Սոբչակը նախագահական ընտրություններում իր մասնակցության մտադրության մասին հայտարարել էր դեռևս հոկտեմբերին: