Մաքսիմ Գալկինը հայերեն արտասանել է Գարիկ Մարտիրոսյանի համար (տեսանյութ)
«Փոքրիկ փոքրիկ նապաստակ, ինչ ես նստել ծառի տակ» և «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծություններից հատվածներ է արտասանել հայտնի ռուս շոումեն, երգչուհի Ալլա Պուգաչովայի ամուսին Մաքսիմ Գալկինը՝ Գարիկ Մարտիրոսյանին ապացուցելու համար, որ նա կարողանում է հայերեն խոսել:
Մարտիրոսյանը իր հերթին փորձել է ուղղել Գալկինի ծիծաղաշարժ ռուսական առոգանությունը և շարունակել «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը: Նա խնդրել է ընդհանարպես հեռանալ «ПрожекторПерисХилтон»-ի մյուս հաղորդավար Իվան Ուրգանտին՝ կադրից:
Այսքանից հետո տղաները գովել են հայ հաղորդավարին՝ իր կոսմոպոլիտության և բազում լեզուներ իմանալու համար: Նրանք խնդրել են նրան մի քանի նախադասություններ թարգմանել սերբերեն և ռումիներեն, ինչին հումորիստը յուրահատուկ կերպով է արձագանքել: