Ադրբեջանի նկատմամբ արդարությունը պետք է վերականգնվի. Թուրքիայի դեսպանը Բաքվում խոսել է ԼՂ հիմնախնդրի մասին
Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը Բաքվում անցկացվող «Տարածաշրջանի ապագան. աշխարհաքաղաքական մարտահրավերներն ու հեռանկարները» միջազգային գիտաժողովի ժամանակ հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության լուծման պահը հասունացել է:
Այս մասին հաղորդում է ԱՊԱ գործակալությունը։
Նա հայտարարել է, որ ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի ու հավելել, որ Ադրբեջանի նկատմամբ արդարությունը պետք է վերականգնվի։
Նա ընդգծել է, որ Թուրքիան միշտ աջակցել է և կաջակցի Ադրբեջանին այս հարցում։