Գարիկ Մարտիրոսյանին անվանել են էմիգրանտ
Ռուսական Առաջին հանրային հեռուստատեսության եթերում «ПрожекторПерисХилтон» հաղորդման ընթացքում հաղորդավարներ Սերգեյ Սվետլակովը, Ալեքսանդր Ցեկալոն, Իվան Ուրգանտը քննարկել են Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնի այցը Մոսկվա և քննարկված հարցերը:
Մասնավորապես Սերգեյ Սվետլակովը լատենտ կերպով ի նկատի ունենալով Գարիկ Մարտիրոսյանին, ասել է, որ միգրանտների վիճակը Ռուսաստանում բավականին լավ է:
Այս հայտարարությանը Գարիկ Մարտիրոսյանը արձագանքել է. «Նրանք նույնիսկ հենց հիմա տեղաբնիկին կարող են ասել՝ ձայնդ կտրիր», ինչին մյուս հաղորդավար՝ Ուրգանտը հավելել է, որ «բնիկները նույնիսկ սպասում են հաղորդման վերջին, որպեսզի նման հայտարարություն անող էմիգրանտի մեքենայի ակը ծակեն»:
Նրանք նաև անդրադարձել են Բորիս Ջոնսոնի անվանը (վերագրելով ռուսական ծագմանը) և առաջարկել նրան լինել Ռուսաստանի պատգամավոր, քանի որ նա ունի իրենց պատգամավորների հետ շատ նմանություններ: «Նա արդեն ունի տուն Անգլիայում և անհրաժեշտություն չի լինի գնել՝ պատգամավոր դառնալուց հետո», - կատակել են տղաները: