Գիտնականները դեմ են գնացել համատարած կարծիքին, որ երեխաները գեղեցկացնում են կանանց
Այն կանայք, ովքեր ցանկանում են երկար ժամանակ իրենց գեղեցիկ արտաքինը պահպանել, պետք է ունենան ոչ ավելի քան 2 երեխա, հայտնում է Daily Mail-ը:
Հղիությունը, կրծքով կերակրումը և երեխայի խնամքը արագացնում է օրգանիզմի ծերացումը. նման եզրահանգման են եկել բրիտանական Բատա Համալսարանի գիտնականները:
Նրանք ուսումնասիրել են երկու սեռերի 500 կամավորների, ովքեր դիտարկել են միջին տարիքի կանանց լուսանկարները և գնահատել իրենց գեղեցկությունը՝ կախված երեխաների քանակից:
Պարզվել է, որ այն կանայք, ովքեր 1-2 երեխա ունեն ավելի գեղեցիկ և երիտասարդ են գնահատվել: