Պուտինը երկրի աղքատության մասշտաբը ստորացուցիչ է անվանել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորացուցիչ է անվանել երկրում աղքատության ցուցանիշը: Այս մասին նա հայտնել է «Единая Россия» կուսակցության նիստին: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Մեզ, անշուշտ, պետք է շարունակել աշխատել այն մարդկանց թիվը կրճատելու ուղղությամբ, ովքեր ապրելու համար անհրաժեշտից ցածր եկամուտ ունեն, պետք է նվազեցնենք աղքատությունը, մակարդակը և մասսայականությունը, մասշտաբը, որը սպառնալիք է ներկայացնում մեր հանրության կայունության և միասնության համար»,- նշել է պետության ղեկավարը:
Պուտինն ընդգծել է, որ այսպիսի իրավիճակը «պարզապես ստորացնում է մարդկանց»: