Սաակաշվիլիին ազատ արձակած դատավորի դեմ գործ են բացել
Կիևի Պեչերսկու շրջանի դատարանի դատավոր Լարիսա Ցոկոլի նկատմամբ կարգապահական գործ է բացվել: Նա «Նոր ուժերի շարժման» առաջնորդ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի խափանման միջոցը չէր ընտրել: Այս մասին գրում է Life.ru-ն:
Ինչպես հաղորդվում է, այսպիսի որոշման եկել են մարտի 14-ի դժգոհությունները դիտարկելու արդյունքում, որոնք ոչ մի կերպ կապ չեն ունեցել Սաակաշվիլիի գործի հետ:
«Քաղաքացի Պիկալովը պնդում է, որ Ցոկոլի վարքը սխալ է եղել, երբ նա դիտարկել է նրա բողոքի գործը՝ ոստիկանության անգործության մասին»,- նշշվում է դատական մարմնի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Սաակաշվիլիին դեկտեմբերի 8-ին ձերբակալել էին: Դեկտեմբերի 11-ին նրան հրաժարվել էին կալանավորել և ազատ էին արձակել: