Այն գող գեներալներին‚ ովքեր զինվորներին կարագի ու տավարի մսի փոխարեն կերակրել են մարգարինով ու գոմեշի մսով
Այս ձոնը սիրով նվիրում եմ մեր գող գեներալներին ովքեր տարիներ շարունակ մեր զինվորներին կարագի ու տավարի մսի փոխարեն կերակրել են մարգարինով ու գոմեշի մսով։
Վերջին հազար տարում հայ ժողովուրդը հազիվ թե որևէ զինվորական է ունեցել ով ավելին է արել ու այնքան արժանիքներ է ունեցել որքան Զորավար Անդրանիկը։ Նա գեներալ էր այս բառի բուն իմաստով։ Ահա խնդրեմ, կարդացեք՝
Սիրելի զինվորներ, մնաք բարով։
Ապա Անդրանիկը մի երկտող գրեց Հայաստանի կառավարությանը, ընդամենը երեք փութ գարի խնդրելով իր ձիու համար... կանխիկ վճարով։ Եվ հրաժեշտ տվեց իր զինվորներին։
Երեք փութ գարի, այն էլ կանխիկ վճարով: Ահա այն ամենը ինչ պահանջեց Անդրանիկը: Մեկ փութը 16 կիլոգրամ է, երեք փութը անում է 48 կիլոգրամ: 48 կիլոգրամ գարի, այլ ոչ թե ոսկի կամ ադամանդ, դղյակ կամ լավ բիզնես, հասարակ գարի իր ձիու համար և այն էլ կանխիկ վճարով:
Հայաստանի հանրապետության հարգելի գեներալներ, դուք որ պեծ ու կրակ դառնաք, ձեր բոլոր ոտքերն ու ձեռքերը քաջաբար զոհաբերեք պատերազմի դաշտում, զանազան ասքեր ու հեքիաթներ հորինեք ձեր եղած ու չեղած քաջագործությունների մասին և հետո գաք ու ագահ անկուշտի նման ընկնեք հայ ժողովրդի ջանին և տզրուկի նման ծծեք նրա արյունը մինչև վերջին կաթիլը, Զորավար Անդրանիկի եղունգը անգամ չեք արժենա։ Նա հայ ժողովրդին միայն մեկ պահանջ ներկայացրեց՝ երեք փութ գարի, այն էլ կանխիկ վճարով և իր ձիու համար։ Մտածեք, եթե իհարկե մտածելու ունակություն դեռ մնացել է ձեր հաբռգած վերնատներում, մտածեք այս ասածներիս մասին ու չափավորեք ձեր ախորժակները։ Էս ժողովուրդը ձեր գերին չի, դուք այս ժողովրդին չեք հաղթել և Ադրբեջանին էլ այս ժողովուրդն է հաղթել։ Դուք չլինեիք մի ուրիշը գեներալություն կաներ։ Իսկ եթե ժողովուրդը չլինի ձեր գեներալությունը վիր խ․․․․․․ին է։
Համլետ Աբրահամյան. Ֆեյսբուք: