Պուտինը հորդորում է Ռուսաստանին չվերաբերվել ինչպես տատիկի
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հորդորել է երկրին չվերաբերվել որպես «սիրելի տատիկին և ժամանկին դեղերը տալ»: Այս մասին նա հայտնել է «Единая Россия» կուսակցության նիստի ժամանակ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
ՌԴ նախագահը նշել է, որ պետք է Ռուսաստանին երիտասարդ դարձնել և առաջ գնալուն ձգտող:
Պուտինը նաև պատմել է, թե ինչն է ապակայունացնում Ռուսաստանին:
«Կցանկանայի նաև ընդգծել, որ ոչինչ այդքան չի կոտրում կայունությունը և չի գողանում զարգացման ռեսուրսը, ինչքան սուտը, անարդարությունը, անօրինականությունը, կոռուպցիոն գործոնը, երկրի հանդեպ անտարբերությունը և քաղաքացիների կարիքներից հեռացումը, գոռոզությունը, ումից էլ դա գա՝ քաղաքական գործիչներից, պաշտոնյաներից, բիզնեսից կամ նրանցից, ովքեր իրենց էլիտա են անվանում»,- նշել է Պուտինը: