Քադիրովի «Instagram»-ի էջն արգելափակել են (լուսանկար)
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի «Instagram»-ի էջի աշխատանքում խնդիրներ են առաջացել:
Դրանք կապված չեն տեխնիկական պատճառների հետ, դա նրա ձայնը խլացնելու միջոց է: Այս մասին հայտնել է Չեչնիայի ազգային քաղաքականության, մամուլի և ինֆորմացիայի նախարար Ջամբուլատ Ումարովը: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
«Չեմ կարծում, որ այստեղ տեխնիկական խոտան կա, սա հերթական փորձն է Ռուսաստանին զրկելու արդար ձայնից, անկեղծ քաղաքացիական դիրքորոշումից»,- հայտնել է Ումարովը: