Ի՞նչ է խնդրել Գոհար Ավետիսյանը ոսկե ձկնիկից (լուսանկար)
Ռուսաստանաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանն այս օրերին իր ձմեռային հանգիստն է վայելում Ղազախստանում: Դիմահարդարը հանգստյան օրերն անցկացնում է ծնողների հետ՝ կարծես թե իրեն փորձելով տարբեր ոլորտներում: Այս անգամ Գոհարը որոշել է ձկնորսությամբ զբաղել, և նրան հաջողվել է բռնել ոսկեգույն ձկնիկի.
«Այնտեղ ավելի քան 200 ձուկ կար և միայն մեկն էր ոսկեգույն: Ես երրորդ փորձից բռնեցի նրան և մի շատ կարևոր հարց ունեմ ձեզ՝ ի՞նչ երազանք կպահեիք, եթե ձեզ բախտ վիճակվեր բռնել ոսկե ձկնիկ: Ես կխնդրեի, որ նա դեղամիջոց գտներ, որը կբուժեր ցանկացած հիվանդությունից»,-դիմահարդարն այսպես է մեկնաբանել Instagram-ում տեղադրած իր նոր լուսանկարը: