Թուրքիայում ներկա մթնոլորտը Թալեաթի ու Էնվերի ստեղծած մթնոլորտի նման է. Կարո Փալյան
Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը անդրադարձել է Թուրքիայի ներկայիս վիճակի և 1915–ի միջև զուգահեռներին։
Թուրքական Gazeteduvar կայքի հետ զրույցում Կարո Փայլանը հայտարարել է, թե իրեն զգում է ինչպես 1915 թվականին։
«Թուրքիայում ներկա մթնոլորտը Թալեաթի ու Էնվերի ստեղծած մթնոլորտի նման է։ Այն ժամանակների էլ հայ ժողովուրդի, հայ պատագամավորների ժողովրդավարական պահանջները նույնն էին ինչ այսօր քրդական կուսակցության պահանջները։ HDP–ի պատգամավորների ու այն ժամանակվա հայ պատգամավորների ելույթների տեքստերը կողք–կողքի դնելուց տպավորություն է ստեղծվում, թե դրանք Copy past (կրկնօրինակ) են:
Այն ժամանակ իշխանությունները հայերի պահանջներին ցեղասպանությունով պատասխան տվեցին։ 100 տարի է անցել, սակայն Թուրքիայում ասյօր նույն մթնոլորտն է։ Եթե իշխանության մոտ մի քիչ խելք մնացել է, պետք է դադարեցնի այս ամենը։ Հակառակ դեպքում գորգը ոտքերի տակից կսահի»,–ասել է Կարո Փայլանը։