Սիրիայի և Իրաքի հայազգի քաղաքացիների ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու ժամկետը երկարաձգել են
Դեկտեմբերի 21-ին ՀՀ կառավարության որոշումով Սիրիայի և Իրաքի հայազգի քաղաքացիները կարող են ՀՀ անձնագրեր ստանալ մինչև 2018թ. դեկտեմբերի 31-ը ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Սփյուռքի նախարարությունը։
Այժմ Սիրիայում, Իրաքում բնակվող հայերի համար Հայաստան գալը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրն իրենց Հայրենիքում ստանալու հարցը դեռևս մեծ խնդիր է, քանի որ այն կապված է նյութական վիճակի և տեղաշարժվելու առանձին դժվարությունների հետ:
Տեղեկացնենք, որ 2016 թվականին Սիրիայում՝ 1709 և Իրաքում՝ 46 (ընդամենը՝ 1755 քաղաքացի) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստացել են այդ երկրներում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում: Նշենք, որ այդ տենդենցն առ այսօր մնում է արդիական: