ԱՄՆ-ում Արցախի մշտական ներկայացուցիչը մասնակցել է Նյու Յորքի հայկական եկեղեցու միջոցառմանը (լուսանկարներ)
Օրերս ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը ելույթով հանդես է եկել Արցախին նվիրված միջոցառմանը, որը տեղի է ունեցել Նյու Յորքի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու ընդունելությունների դահլիճում, փոխանցում է ԼՂՀ ԱԳՆ լրատվականը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը, հայ համայնքի և հոգևոր դասի ներկայացուցիչներ։
Ռոբերտ Ավետիսյանն իր ելույթում անդրադարձ է կատարել անցնող տարվա ընթացքում Արցախի քաղաքական և տնտեսական կյանքում տեղի ունեցած կարևոր իրադարձություններին, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին։