Ովքե՞ր են հայ եղբայրները, որոնք օգնել են Թրամփին հուսալի թիմ կազմելու հարցում (լուսանկարներ)
Քիթ և Քեն եղբայրները, ովքեր Nahigian Strategies PR ընկերության սեփականատերերն են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին օգնել են թիմ հավաքելու հարցում: Եղբայրները նաև եղել են Թրամփի նախընտրական արշավի առանցքային դեմքերից: Այս մասին գրում է rusarminfo.ru-ն:
«Մենք միշտ էլ ձգտում ենք ունեցել դեպի աշխատանք, որը բնորոշ է միայն հայերին: Դա նշանակում է կենտրոնացած լինել աշխատանքի վրա և օգնել հարազատ մարդկանց,- ասել են եղբայրները «Ամերիկայի ձայնը» հեռուստահաղորդման հայկական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ:
Հայտնի է, որ Թրամփի հաղթանակից հետո եղբայրներին է հանձնարարվել նրա վարչակազմում հազարավոր ղեկավար պաշտոնների համար թեկնածուների հավաքման գործը:
«Կառավարությունում այժմ աշխատում է 4008 մարդ: Մեզանից երկար ժամանակ պահանջվեց արժանի մարդկանց ընտրելու հարցում: Մենք նրանց հետ երկար հարցազրույցներ ենք ունեցել, տվել ենք ամենաբարդ հարցերը, այդ ամենը տեսագրել ենք և երկար վերլուծել»,-ասել են Նահիգյան եղբայրները:
Նրանց խոսքով՝ իրենք նախ առաջնորդվել են թեկնածուների հուսալիությամբ, փորձով ու մասնագիտական որակներով և քրտնաջան աշխատանքի շնորհիվ նրանց հաջողվել է Թրամփի համար պրոֆեսիոնալ թիմ կազմել: