Քլոե Քարդաշյանը հաստատել է, որ հղի է (լուսանկար)
Քլոե Քարդաշյանը հաստատել է հղիության մասին լուրը: Ռեալիթի շոուի աստղը իր երկրպագուներինհաղորդել է, որ մոտ ժամանակներս Տրիստան Տոմպսոնի հետ երեխա կունենան: Քիմ Քարդաշյանի քույրը «Instagram»-ի իր էջում կլորացած փորիկով լուսանկար է հրապարակել:
Լուսանկարին կից հուզիչ գրառման մեջ Քլոեն շնորհակալություն է հայտնել իր սիրելիին, ինչպես նաև պարզաբանել է, թե ինչու էր այդքան երկար ժամանակ թաքցնում իր կարգավիճակը:
«Իրականացավ իմ մեծագույն երազանքը: Մենք երեխա կունենանք: Ես շատ երկար էի սպասել, սակայն Աստված իր պլանն ունի այս հարցով: Տրիստան, շնորհակալ եմ, որ սիրում ես ինձ, շնորհակալ եմ, որ ինձ հերաբերվում ես որպես թագուհու»,- գրել է Քլոեն: