Էրդողանի օրոք քրդերի հետ բախումներում զոհված թուրք ուժայինների թիվը
Թուրքական «Sözcü» թերթի վերլուծաբան Սայգը Օզթուրքը հրապարակել է իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) կառավարման տարիներին «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հետ բախումներում զոհված թուրք ուժայինների թիվը: Այս մասին գրում է Ermenihaber-ը:
Ըստ թուրքական «Haber3.com» լրատվական կայքի՝ Օզթուրքն այդ ցուցակը կազմել է այն բանից հետո, երբ Թուրքիայի պաշտպանության նախարար Նյուրեթթին Ջանիքլին հրաժարվել է տվյալներ ներկայացնել ուժային կառույցների զոհված աշխատակիցների թվի վերաբերյալ:
Թուրք հայտնի լրագրողը, համադրելով անցյալ տարիներին հրապարակված տվյալները, կազմել է զոհվածների ցուցակը՝ ըստ ուժային կառույցների:
Այսպիսով զոհերի թիվը 12 տարվա ընթացքում կազմել է 2364: