2017-ին թատրոններում հանդիսատեսի կտրուկ աճ է գրանցվել, իսկ 2018-ին նոր կինոթատրոններ կստեղծվեն. Արմեն Ամիրյան
2017 թվականին հայաստանյան թատրոններում արձանագրվել է հանդիսատեսի թվի 30-50 տոկոս աճ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ամենամյա ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշել է Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Նրա խոսքով միայն Սունդուկյանի անվան թատրոնում արձանագրել են այցելությունների 30 տոկոսի աճ, Օպերային թատրոնում վերջին 6 ամսում, 40 տոկոսի աճ:
«Եթե նախկինում ձեռնտու էր դահլիճը վարձակալության հանձնել, այսօր անգամ բարձրացրած սակագներով ձեռնտու չէ հանձնել վարձակալության, որովհետև ներկայացում խաղալով ավելի շատ դրամ են վաստակում, ավելի շատ հանդիսատես է հաղորդակցվում օտերային մշակույթի հետ: Նույնը կարելի է ասել սիմֆոնիկ նվագախմբի առումով»,-ընդգծեց նախարարը:
Անդրադառնալով մշակույթի ոլորտում 2018 թվականի անելիքներին Արմեն Ամիրյանն ասաց. «2018 թվականի մեր խնդիրների մեջ լինելու է նոր կինոթատրոնների ստեղծումը: Առաջին ծիծեռնակը եղավ Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնը, որտեղ մոտ 100 հազար դոլարի ներդրում եղավ»,-աասաց Արմեն Ամիրյանը:
Նա նկատեց, որ տեղական կինոյի զարգացումը կապված է ցանցի ընդլայնումից, իսկ այսօր մեկ ֆիլմից կարողանում են ապահովել առավելագույն 80 մլն դրամի շրջանառություն. «Դրա կեսը հարկերն են, մյուս կեսը՝ ծախսեր: Իսկ եթե շահ չկա կինոն չի կարող արգանալ: Պետք է ընդլայնենք ցանցը»: