Գալուստյանի լուսանկարը խորովածանոցի գովազդում օգտագործելու դեպքով քրեական գործ է հարուցվել
Շոումեն Միխայիլ Գալուստյանի լուսանկարը Կոպեյսկում խորովածանոցի գովազդում օգտագործելու դեպքի առթիվ Հակամոնոպոլիայի ծառայության Չելյաբինսկի բաժնում քրեական գործ է հարուցվել: Այս մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով գերատեսչության մամուլի հաղորդագրությանը:
«Քրեական գործ է հարուցվել գովազդային օրենսդրությունը խախտելու համար՝ Կոպեյսկում Միխայիլ Գալուստյանի լուսանկարը հասարակական սննդի վայրի գովազդում օգտագործելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես հաղորդվում է, անհատական գործարարության դեմ քրեական գործ է հարուցվել:
Հիշեցնենք, որ գովազդային վահանակի վրա Գալուստյանի լուսանկարի մոտ գրված էր. «Шашлык, Шаурма, На углях»: