Սանկտ Պետերբուրգում ադրբեջանցին դանակահարել է իր հայրենակից համակուրսեցուն
Միխայիլովսկու ռազմական հրետանային ակադեմիայի առաջին կուրսեցին դանակով հարձակվել է իր ընկերոջ վրա, երբ նրանք իրերը հանձնում էին լվացքատուն: Այս մասին հայտնում է Moika78.ru-ն՝ հղում տալով քննչական բաժնի պաշտոնական հաղորդագրությանը:
Դեպքի առթիիվ հարուցվել է քրեական գործ: Մահացածը ադրբեջանցի 17-ամյա ուսանող է: Նա սրտին ուղղված հարվածներ է ստացել:
Հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է 17-ամյա ադրբեջանցին:
Քննության տվյալներով՝ կասկածյալը դեկտեմբերի 20-ին բուհի տարածքում վեճի ընթացքում, որը ծագել էր անձնական թշնամական հարաբերությունների ֆոնին, երկու հարված է հասցրել իր 17-ամյա համակուրսեցուն:
Երիտասարդը մահացել է դեպքի վայրում: