«Իմ կիսատ թողած երգը». Վարդան Պետրոսյանը կրկին բեմում է
Դերասան Վարդան Պետրոսյանը երկար դադարից հետո կրկին վերադառնում է թատրոն։ Փետրվարի 3–ին Լոս Անջելեսում դերասանը հանդիսատեսի դատին կհանձնի իր նոր ներկայացումը։ Վարդան Պետրոսյանը վերադառնում է «Իմ կիսատ թողած երգը» խորագիրը կրող աշխատանքով: Այս մասին դերասանը գրել է իր ֆեյսբուքյան էջում: