Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթն ամուսնալուծվելու եզրին են. ԶԼՄ-ներ
Հոլիվուդի ամենահայտնի զույգերից մեկը՝ Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը, ճգնաժամ են ապրում: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Ace Showbiz»-ին:
Լրագրողների խոսքով՝ ամուսիններն ընդհանուր լեզու չեն կարողանում գտնել:
Քիմը և Քանյեն սպասում են իրենց երրորդ երեխայի ծննդին փոխնակ մորից: Երեխան կծնվի 2018 թվականի հունվարին: Սակայն դժվար թե երեխայի ծնունդը կարողանա փրկել զույգին: Ինչպես հաղորդվում է, Քարդաշյանը վճռականորեն որոշել է հեռանալ ամուսնուց և դստեր ծնունդից անմիջապես հետո ապահարզան տալ:
Քարդաշյանը և Ուեսթը մեծացնում են իրենց երկու երեխաներին՝ չորսամյա Նորթին և մեկուկես տարեկան Սեյնթին: Երկրորդ երեխայի ծնունդից հետո բժիշկները Քիմին նախազգուշացրել էին, որ երրորդ հղիությունը կարող է սպառնալ նրա կյանքին և առողջությանը, դրա համար էլ զույգն այս անգամ դիմեց փոխնակ մոր ծառայությանը: