Իրանում ևս մի երկրաշարժ է տեղի ունեցել
Հինգշաբթի 5.2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի կենտրոնական հատվածում, փոխանցում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Ցնցումները գրանցվել են UTC-ի ժամանակով 17:04-ին (երևանյան 21:04) Ռավեր քաղաքից 46 կմ հեռավորությամբ: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ հեռավորությամբ:
Քերման նահանգի Իրանական Կարմիր կիսալուսնի փրկարարական կազմակերպության ղեկավարը հայտնել է, որ տուժածների և ավերածությունների մասին դեռևս տեղեկություն չի ստացվել:
Նախորդ գիշեր ևս 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել՝ Թեհրան նահանգի տարածքում, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 100-ից ավելին՝ վիրավորվել: