Կրիան օգնել է հայտնաբերել 800 կգ կոկային (տեսանյութ)
ԱՄՆ Զինված ուժերի ստորաբաժանումը Խաղաղ օվկիանոսում փրկել է ծովային կրիային, որը խճճվել էր միմյանց կապված կոկաինի փաթեթների մեջ, հայտնում է Lenta.ru-ն:
Կենդանին խճճվել էր պարանների մեջ, որոնցով կապված են եղել մաքսանենգների նետած փաթեթները: Կենդանին փորձել է ինքնուրույն ազատվել, ինչի հետևանքով վնասել է պարանոցն ու թաթերը, սակայն չէր կարողացել դուրս գալ պարանների մեջից:
Նավաստիները զգուշորեն կտրել են պարաններն ու դուրս բերել կենդանուն: Միջադեպի կրկնումից խուսափելու համար նրանք պարանները ջրից դուրս են բերել, որոնց ընդհանուր երկարությունը 22 մետր է կազմել:
Ապա օվկիանոսից նաև դուրս են բերել կոկաինի բազմաթիվ տուփերը, որոնց ընդհանուր քաշը կազմում է 800 կգ, որը մոտավորապես գնահատվում է 70 մլն դոլար: