Հայկական ավիափոխադրող՝ անորակ ռուսական ինքնաթիռներով
Ազգային փոխադրողի և "ազատ երկնքի" քաղաքականության բացասական հետևանքներից մեկը եղավ այն,որ այդ "ազատ երկինքը" տարրական սեփականաշնորհվել է մեր ռազմավարական գործընկերոջ՝ռուսաստանյան ավիաընկերությունների կողմից:Շատ դեպքերում Երևանից և Գյումրիից ուղևորվողները ինչ-որ երկիր կամ նույնիսկ նույն ՌԴ-ի որևէ քաղաք ուղևորվելու համար այդ անում են "через" Մոսկվա:
Արդեն մեկ տարուց ավելի է ՀՀ իշխանությունները ՌԴ-ի ներկայացուցիչների հետ քննարկում են Հայաստանում նոր ազգային ավիափոխադրող ստեղծելու հարցը:Ամեն ինչ նորմալ կլիներ,եթե չլիներ մի բայց: Ռուսական կողմը պարտադրում է մեզ այդ ավիաընկերությունը "զինել" ՌԴ-ում արտադրված Sukhoi Superjet 100 ինքնաթիռներով,որոնք բավական վատ համբավ ունեն՝աչքի են ընկնում անորակությամբ և բազմաթիվ խնդիրներով:
Հիշեցնեմ,որ ժամանակին "Արմավիա" ավիաընկերությունը 2 Sukhoi Superjet 100 ինքնաթիռներ էր ձեռք բերել,որոնք գրեթե մշտապես գտնվում էին անգարներում,քանի որ անընդհատ տեխնիկական խնդիրներ ունեինինչի պտաճառով "Արմավիան" հրաժարվեց դրանցից:Սեփական անորակ ինքնաթիռնեը պաշտպանելու նպատակով ռուսական կողմը հայտարարեց,որ հայկական ավիափոխադրողն ի վիճակի չէ վճարել դրանց սպասարկման գումարները:.Միայն հետագայում,"Արմավիայի" սնանկությունից հետո ավիաընկերության որոշ նախկին պաշտոնյաներ բացահայտեցին Sukhoi Superjet 100-ի հետ կապված խնդիրները:
Պաշտոնական Մոսկվայի Sukhoi Superjet 100-ի հուժկու գովազդը հօդս ցնդեց,երբ 2012 թ-ի մայիսի 9-ին ավիաշոուի ժամանակ ինդոնեզական Ճավա կղզում տեղի ունեցավ ավաիաղետ,որի պատճառով զոհվեցին ինքնաթիռում գտնվող բոլոր 45 ուղևորները:Ռուսական կողմն աղետի մեղավոր հայտարարեց շոուի կազմակերպիչներին,իսկ հակառակ կողմն էլ հայտարարեց,որ ինքնաթիռի աղետի պատճառները Մոսկվան թող փնտրի իր արտադրած ինքնաթիռի անսարքությունների մեջ:Այդ ավիաաղետից հետո ռուսաստանյան արտադրության այդ ինքնաթիռը չկարողացավ դուրս գալ միջազգային շուկա և մրցակցել Boeing-ի և Aerobus-ի հետ,որի մասին բարձրաձայնում էին ռուս պաշտոնյաները:Այդ աղետից հետո ռուսաստանյան արտադրության այդ ինքնաթիռները հիմնականում գնում են նույն ռուսաստանյան ավիաընկերությունները:
Սակայն ռուսաստանյան ավիաընկերությունների պարկերում Sukhoi Superjet 100-ները մեծ թիվ չեն կազմում:Ռուսաստանցիներն իրենք նախընտրում են ԱՄՆ-ում և Եվրամիությունում արտադրված ինքնաթիռները;Շատ զարմանալի է,որ իրենց անորակ և վատահամբավ ինքնաթիռը հիմա էլ Մոսկվան պարտադրում է մեզ:Ու պարզվում է,որ այդ ինքաթիռներից է կազմված լինելու մեր հայրենական ավիափոխադրողի ավիապարկը:
Ավելի լավ է ավիափոխադրող չունենանք,քան ունենանք միայն Sukhoi Superjet 100-ներից բաղկացած ավիափոխադրող:
Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք: