Ադրբեջանցի զինծառայողը Ռուսաստանում սպանել է զինակցին
Դեկտեմբերի 20-ին, Սանկտ Պետերբուրգի Միխայլովսկի ռազմահրետանային ակադեմիայում սպանություն է տեղի ունեցել՝ վիճաբանությունը ծագել է Ադրբեջանի ԶՈՒ առաջին կուրսի երկու կուրսանտների միջև: Այս մասին հայտնում է fontanka.ru-ն:
Վեճի հետևանքով երեկոյան ակադեմիայի լվացքատանը կուրսանտներից մեկը դանակահարել է մյուսին՝ հարվածելով ուղիղ սրտի հատվածում:
Սպանվածը 17 տարեկան էր: Հարուցվել է քրեական գործ: