Կառավարությունը սահմանել է «Ես եմ» ծրագրին դիմելու կարգը
Գործադիրը սահմանել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած շարքային կազմի պարտադիր զինծառայողի հետ պայմանագիր կնքելու կարգը:
Ըստ այդմ՝ սահմանվում են հայտարարված զորակոչի շրջանակներում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ենթակա քաղաքացու կողմից ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու ցանկություն ունենալու դեպքում դիմում ներկայացնելու, դիմում ներկայացրած անձանց հաշվառելու, նրանց զորակոչի կազմակերպման կարգը, կնքվող պայմանագրի ձևը:
Այլ որոշումներով էլ հստակեցվել են այդ զինծառայողների դրամական ապահովության կարգը և չափերը, նրանց հատկացվող իրային ապահովության չափաքանակները: Ինչպես նշել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, որոշումների նպատակն է ապահովել զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքով ամրագրված «Ես եմ» ծրագրի կիրառման գործընթացը: