Խիտ մառախուղի պատճառով խաթարվել է «Զվարթնոց» օդանավակայանի աշխատանքային ժամանակացույցը. հետաձգվել են թռիչքներ
Խիտ մառախուղը խաթարել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի աշխատանքային ժամանակացույցը:
Օդանավակայանի կայքում՝ չվերթների ժամանակացույցում նշված է, որ հետաձգվել են տարբեր ուղղություններով բազմաթիվ թռիչքներ` Ուայթ Փլեյս (ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգ), Մոսկվա, Դուբայ, Դոհա, Շարմ-Էլ-Շեյխ, Սարատով, Նովոսիբրսկ, Փարիզ, Հռոմ: