Ջիգարխանյանի նախկին կինը զրկվեց դերասանի կտակից
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը չեղարկել է նախկին կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի անունով կտակը։ Այս մասին գրում է « Комсомольская правда»- ն:
Դերասանի ընկեր Արթուր Սողոմոնյանը ասել է.
«Արմեն Բորիսովիչը նոր կտակ կազմելու նպատակ չունի, հատկապես, որ նա այլևս ոչինչ չունի։ Բոլոր բնակարանները գրանցված են Վիտալինայի անունով, և նա փողերը հանել է Ջիգարխանյանի հաշվեհամարից։ Բանկում մոտավորապես 6-7 հազար ռուբլի է մնացել։ Բայց մենք հույս ունենք վերադարձնել այն, ինչ վերցրել են խարդախության միջոցով»: