Վարժեցված խոզը փախել է տնից և մեկ շաբաթից վերադարձել հարբած վիճակում
Լեհաստանում վարժեցված վայրի խոսքը՝ Խրյումեկ անունով, մեկ շաբաթով կորել էր, որից հետո նրան հարբած գտան Կոլո քաղաքի մոտ ագարակներից մեկում: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «Dziennik Łódzki»-ին:
Ինչպես պատմել է կենդանու տերը, խոզը կռվել է մեկ այլ խոզի հետ, նրա ագարակի ցանկապատը վնասել և փախել: Տերը նրան հարևան անտառներում է փնտրել:
Դեկտեմբերի 19-ին խոզին գտել է տեղացի ագարակատերը: Նրա խոսքով՝ խոզը մրգեր է գտել, կերել և քնել: Մրգերը մնացել էին գինու պատրաստման գործընթացից:
«Տնական գինու մրգերն իրենցն արեցին»,- գրել է տերը ֆեյսբուքյան իր էջում և հրապարակել խոզի լուսանկարը: