Պարգևներ Ամերիկայից. Քադիրովն արձագանքել է ԱՄՆ-ի պատժամիջոցների ցանկում ընդգրկվելու լուրին
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովն արձագանքել է ԱՄՆ-ի պատժամիջոցների «Մագնիտսկու ցանկում» ընդգրկվելու լուրին «Telegram»-ի էջում: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Էհ, խեղճ ամերիկացիներ: Մեկ փոքրիկ, սակայն հպարտ Չեչնիայի հանրապետությունը այդ մի ամբողջ պետությանը հանգիստ չի տալիս»,- ասել է Քադիրովը:
Նա նշել է, որ «Ամերիկայից այդքան պարգևներ ստանալով»՝ «մեծ մարդ է համարվում»:
Նա հորդորել է ԱՄՆ-ին չանհանգստանալ, քանի որ հրաման չի ստացել իրենց տարածք մտնելու մասին:
Քադիրովի մասին այս լուրը համացանում «ամանորյա նվեր» են անվանել: