Մհեր Մկրտչյան. խոսքեր, որոնք ստիպում են մտածել
Դերասանական արվեստի ամենամեծ գործիքը աչքերն են, աչքերը:
Մեր աշխատանքը գործ ունի բնության հետ, մարդկանց հույզերի հետ, և այն մի կախարդական աշխարհ է՝ անհասկանալի, տիեզերքի պես անվերծանելի։
Սիրում եմ համեստ մարդկանց, բայց չեմ սիրում համեստ ընդունակությունների տեր մարդկանց։
Կյանքը, բնությունն ու մարդն է իմ թեման, իմ աղբյուր ստեղծագործական, և ես պիտի խտացնելով, նրան գեղարվեստական կերպար տալով՝ վերցնեմ և վերադարձնեմ ժողովրդին։
Կյանքն ամեն րոպե, ամեն վայրկյան թատրոն է։