ԱՄՆ-ն Քադիրովի դեմ պատժամիջոցներ է կիրառել
Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների ցուցակում ավելացրել է Ռուսաստանի Դաշնության 5 քաղաքացու, այդ թվում՝ Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովին: Այս մասին գրում է «Russia Today»-ը՝ հղում տալով ամերիկյան գերատեսչության հաղորդագրությանը:
Ինչպես հաղորդվում է, խոսքը վերաբերում է այսպես կոչված Մագնիտսկու ցուցակին, որում այժմ ընդգրկված են ՌԴ 5 քաղաքացի, այդ թվում՝ Քադիրովը:
Նաև պատժամիջոցներ են կիրառվել Այուբ Կատաևի, Յուլիա Մայորովայի, Անդրեյ Պավլոնի և Ալեքսեյ Շեշենի նկատմամբ: