Որ հայ հայտնիներն են ամուսնալուծվել այս տարի (լուսանկարներ)
2017 թվականը հայկական շոու-բիզնեսի և մշակույթի ոլորտի ներկայացուցիչների համար լի էր հարսանիքներով, սակայն եղան նաև ամուսնալուծություններ, որոնք նույնպես չվրիպեցին լրատվամիջոցների ուշադրությունից: Ամենից շատ քննարկված բաժանություններին անդրադարձել է Bravo.am-ը.
Հասմիկ Պապյան և Կոնրադ Կուեյն
«Բաժանումը սրտի բաց վիրահատություն է՝ առանց անեսթեզիայի... Խնդրում եմ ըմբռնումով մոտենալ այս պահին ինձ համար ստեղծված դժվար կացությանը և խուսափել ավելորդ հարցադրումներից: Ավելացնելու ոչինչ չունեմ... »՝ ահա այս գրառմամբ հայտնի օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը հայտնեց, որ 24 տարվա համատեղ կյանքից հետո իր և գերմանացի թատերագիր Կոնրադ Կուեյննի ճանապարհները բաժանվել են:
Օլյա Հակոբյան և Աբել Աբելյան
Աբել Աբելյանին և Օլյա Հակոբյանին հաջողվեց տևական ժամանակ հանրությունից գաղտնի պահել այն փաստը, որ այլևս միասին չեն: Նախկին ամուսիններն այսօր էլ նախընտրում են թեմային որևէ կերպ չանդրադառնալ՝ սահմանափակվելով միայն բաժանության լուրը հաստատելով: Դերասանուհին մեր սիրային բլից հարցերին պատասխանելիս էլ ասել է, թե կարծում է՝ այլևս ամուսնանալու ցանկություն չի ունենա: Նշենք, որ նրանք երկու որդի ունեն:
Անատի և Էդգար
Երբ համացանցում խոսակցություններ տարածվեցին Անատի Սաքանյանի և Էդգարի բաժանության մասին (հիշեցնենք՝ զույգն ամուսնացել էր այս տարեսկզբին), դերասանուհին շարունակում էր ոչ հերքել, ոչ էլ հաստատել լուրը, սակայն BRAVO.am-ի հետ զրույցում բացառություն արեց:
Տիգրան Մնացականյան և Լիանա Առաքելյան
Նախորդ ամիս հայտնի դարձավ, որ Տիգրան Մնացականյանը և Լիանա Առաքելյանն ամուսնալուծվել են: Կարճ ժամանակ անց դերասանը խոստովանեց, որ նոր սիրելի ունի՝ 19-ամյա Մարիամը, որի հետ էլ պատրաստվում է ամուսնանալ: Առաջին ամուսնությունից Տիգրանն ունի 13-ամյա որդի և 1-ամյա դուստր:
ՀՏ Հայկո և Սյուզի
Հայկ Մարգարյանը, նույն ինքը՝ ՀՏ Հայկոն, ևս ամուսնալուծվել է: Կարգավիճակի փոփոխությունը ռեփերը գրանցել է նաև իր ֆեյսբուքյան էջի համապատասխան հատվածում: Հայկն առաջին ամուսնությունից դուստր ունի:
Մանրամասները՝ այստեղ.