Այսօր Երևան կժամանեն Շառլ Ազնավուրն ու Արտավազդ Փելեշյանը
Հուլիսի 7-14-ը Երևանում կանցկացվի «Ոսկե ծիրան» միջազգային 10-րդ ամենամյա կինոփառատոնը:
Այդ կապակցությամբ այսօր Երևան կժամանեն աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն ու կինոռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արտավազդ Փելեշյանը:
Շառլ Ազնավուրը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրն է, փառատոնի շրջանակներում էլ «Հետահայաց ցուցադրություններ» ծրագրում կցուցադրվի երգչի մասին պատմող ֆիլմ:
«Հարգանքի տուրք» ծրագրում էլ Արտավազդ Փելեշյանի 75-ամյակի առիթով կցուցադրվի Պիետրո Մարչելլոյի «Փելեշյանի լռությունը» ժապավենը:
Փառատոնի շրջանակներում այլ ծրագրերով ևս աշխարհահռչակ հայերին անդրադարձ կլինի: